Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում Խանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։

Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է երկու կասկածյալ։

Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 19:30-ին Հարավային Ուելսի ոստիկանությունը նախազգուշացում է տարածել «X»-ում՝ կոչ անելով մարդկանց զգույշ լինել, ապաստան գտնել և խուսափել Բոնդի լողափից։

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդկանց բազմությունները ցրվում՝ մի քանի կրակոցների և ոստիկանության սիրենաների ձայների ֆոնին։ Ականատեսները պատմում են, որ լսել են մոտ 50 կրակոց։

Զոհվածների թվում կան երեխաներ, ավելի քան 60 մարդ վիրավորում է ստացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ