Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել, հաղորդել է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի բնակիչ 46-ամյա Հայկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի համագամքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ