![]()
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք պատգամավորներ, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել են սուրբ և անմահ պատարագի:
Պատարագը մատուցել է անձամբ Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, նրան օգնել է նույն թեմի քահանա տեր Մկրտիչ Մուշադյանը, ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու մի շարք եպիսկոպոսներ, ինչպես նաև եկեղեցական երգչախումբը:
Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը իր խոսքում զեղչել է Կաթողիկոսի անունը։
![]()