Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը մանրամասներ է հայտնել թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հանգամանքների մասին՝ այդ թեմայով հրապարակումներին ի պատասխան:

«Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել։

1. Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։

2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։

3. Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանոմոբոլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխել էր։

4. Հիվանդի հարազատները, փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Rustam Bakoyan -ին։

5. Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան։

Այսքանը

Առողջ եղեք»,- գրել է Զեյնալյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ