![]()
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ժամը 20:00-ին երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը:
Այս մասին նա գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր՝ ժամը 20:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Կսպասենք բոլորիդ»,- գրել է Ավինյանը:
Հիշեցնենք՝ Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին:
![]()