![]()
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․
«Սրանք նկարներ են այսօրվա այցելության դպրոցներից։ Այսպիսի դպրոցները գնալով շատանում են, և այսպիսին պիտի լինեն մեր բոլոր դպրոցները։
Սա միայն շենք ու միջավայր չի։ Այս միջավայրում երեխաները սովորում են օճառ ու օծանելիք ստանալ։ Կրթությունը կապել իրենց առօրյայի, իրենց կյանքի հետ։ Իրենց հետաքրքրող հարցերը տալ և պատասխանները փնտրել։ Առողջ ապրելակերպի մասին ոչ միայն կարդալ, այլ սպորտով զբաղվել հենց իրենց դպրոցում, առողջ սնվել իրենց ճաշարանում։
Շատ անելիքներ ունենք։ Սովորողների առաջարկով ավագ դասարաններում վարորդական դասընթացների շուրջ արդեն պայմանավորվել ենք ՆԳՆ գործընկերների հետ։ Առաջիկայում պլանավորում ենք կիբեռանվտանգության պարտադիր խմբակ ներդնել՝ Արմաթի հետ համագործակցաբար։
Սիրելի քաղաքացիներ, ամեն անգամ, երբ որևէ մեկը կխոսի դպրոցներ փակելու մասին, հիշեք, որ մենք դպրոց չենք փակում, մենք կառուցում ենք այ, այսպիսի դպրոցներ, որտեղ մեր երեխաները, առանց իրենց բնակության վայրը փոխելու պարտադրվածության, կստանան լավագույն կրթությունը»։
![]()