![]()
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտի հետ։
«Վստահ եմ, որ հիասքանչ ձայնով տաղանդավոր այս տղան հաղթելու է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը»,- գրել է ԱԺ նախագահը։ Նա հաջողություն է մաղթել նաև «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանին, Ադրբեջանը ներկայացնող Yagmur-ին։
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում ժամը 20.00-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով։
![]()