Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով

Դեկտեմբերի 13-ին շուրջ 600 մշտադալար ծառ է տնկվել Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, մշտադալարներից 400-ն աճեցվել է Երևանի քաղաքային տնկարանում, իսկ 200-ը տրամադրել են մասնավոր կազմակերպությունները: Նախաձեռնության նպատակն է երևանյան տնկարկներում ավելացնել մշտադալարների տեսակարար կշիռը:

Նոր ծառերով է համալրվել նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից կասկադային զբոսայգին։

Նորաստեղծ քաղաքային անտառի 6 հա տարածքն ամբողջությամբ ապահովված է ոռոգման համակարգով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ