![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևան եկած թուրքական շտապօգնության մեքենայի վերաբերյալ մեկնաբանություններին:
«Սևակի անհաջող արձանի աղմուկին առավոտյան փոխարինեց շտապօգնության մեքենայի հետ կապված «ոռնոցը»:
Խաղաղության, համակեցության մասին մեծ-մեծ խոսողները տանել չեն կարողանում անգամ շտապօգնության մեքենան, լավա չեն կանգնեցրել ու հաշիվ պահանջել վարորդից:
Առհասարակ առաջին բուժօգնությունն ազգություն չի ճանաչում: Ու ինչ է պարզվում. հիշյալ շտապօգնության մեքենայով Ֆրանսիայից Երևան է տեղափոխվել ՀՀ քաղաքացի:
Բա արժե՞ր քաղաքականացնել… գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակ տիկինը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել:
Ավելի վաղ համացանցում օգտատերերից մեկը տեսանյութ էր տեղադրել նշյալ շտապօգնության մեքենայի վերաբերյալ:
![]()