«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում թուրքական շտապօգնության մեքենան երթևեկում է Երևանում:

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։

Հիմա դեպքի հետ կապված.

Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Հ.Գ. «Հայրենասերներին» առաջարկում եմ ինչ որ այլ հետաքրքրություն գտնել իրենց կյանքում. մասնավորապես ոմն Լառա Մուրադյանին»,- գրել է Զեյնալյանը։

Ավելի վաղ համացանցում օգտատերերից մեկը տեսանյութ էր տեղադրել նշյալ շտապօգնության մեքենայի վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ