![]()
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է:
Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Ահարոնյանը:
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել, թե ինչու է նա ձերբակալվել՝ հրապարակելով լուսանկարներ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:
![]()