Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 14-ին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար:

Մասնավորապես, հանրային տրանսպորտը Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում`Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում, Խորենացու, Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցներում, կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ը`ժամը 01:00-ն։

Ավեի վաղ մետրոպոլիտենը ևս հայտնել էր նույն օրը երկար աշխատելու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ