![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ Սիսիանում դպրոցներ փակելու հայտարարություններին:
Չախոյանը տեսանյութ է հրապարակել և ցույց տվել այն պայմանները, որոնք ներկա պահին առկա են Կարապետյանի մատնանշած դպրոցում ու նշել՝ այո, պատրաստվում են փակել դրոցը, քանի որ նորն է կառուցվելու՝ առավել անվտանգ, նորմալ պայմաններով:
«Էս մարդիկ էնքան անտաղանդ են, որ նույնիսկ չեն նկատել, թե մեղադրանքներն ինչ ֆոնի վրա են հնչեցնում, ետնանկարում պարզ երևում է դպրոցի պատուհաններից դուրս եկած վառարանների խողովակները, սա ակնհայտ փաստ է, որ դպրոցում չկա ջեռուցում»,- ասել է Չախոյանը՝ այլ խնդիրներ ևս փաստելով:
Չախոյանը նաև նկատել է, որ այս խնդիրների ուղիղ պատասխանատուն Նարեկ Կարապետյանի հայրն է նաև, ով այս իրավիճակի նախահայրերից մեկն է:
Նարեկ Կարապետյանի հայրը իշխանություն է կիսել Սերժ Սարգսյանի հետ, եղել է նրա աշխատակազմի ղեկավարը, եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը և ուղիղ պատասխանատու է մեր դպրոցնում տիրող էս խայտառակ իրավիճակի համար:
Հուսով եմ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցի պայմաններից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ողւիղ պատասխանատու է այդ ամեն ինչի համար»,- ասել է Չախոյանը:
![]()