Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարություններին:

Թորոսյանը նշել է՝ դպրոցները որ թե փակվում, այլ միավորվում են, իսկ աշակերտները ոչ թե ոտքով են տեղ հասնելու, ինչպես հայտարարել է Կարապետյանը, այլ աահովվելու են բարձրորակ փոխադրամիջոցով:

«Այդ դպրոցները ոչ թե փակվում են, այլ միավորվում են հարակից բնակավայրերի ավելի մեծ դպրոցների հետ: Դա արվում է մեկ նպատակով՝ կրթության որակը բարձրացնելու համար, որովհետև փոքր դպրոցներում որակյալ կրթությունը հնարավոր չէ:

Ուզում եմ, որ չտրվենք այդ ստոր մանիպուլյացիաներին, հատկապես այդ գյուղերի բնակիչները, որոնց երեխաներն օգտվելու են այդ բարձրորակ կրթությունից, շատ լավ գիտակցում են դրա կարևորությունը:

Մեր ձևիստները պարզապես արդեն էլ ուրիշ ճար չունեն բացի փրփուրներից կախվելուց և ամեն օր ստեր տարածելուց»,- մասնավորապես ասել է Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ