![]()
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Աբովյանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների հետ, ովքեր բնակություն են հաստատել Աբովյանում ու հարակից բնակավայրերում:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հարությունյանը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
![]()
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնակարանային, սոցիալական ծրագրերին, կրթության կարևորությանը և այլ հիմնախնդիրների:
Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցների բազաթիվ հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Հնչել են հիմնականում սոցիալական իրավիճակներին, անձանց զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրի հնարավորություններին վերաբերող հարցեր։
![]()
Կառավարության ներկայացուցիչներն անհատապես հասցեագրել են խնդիրները՝ ըստ ընտանիքի կառուցվածքի ու կարիքների, առաջարկել Կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը, տրամադրել թիրախային խորհրդատվություն, բազմազավակ ընտանիքների պարագայում բարձրացված խնդիրները դիտարկելով նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի շրջանակում։
Հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
![]()