![]()
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո ՀԱԵ նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի 2-րդ կետը վերաբերվում է ՀԱԵ կանոնագրքի ընդունմանը:
Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյությում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ:
«Եվ ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի»։
Այսինքն, ըստ էության, ի՞նչ է ստացվում։ Կտրիճ Ներսյանի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց դեռևս կանոնադրությունը, համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա, և 2011 թվին ասում է՝ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվից էլ անցել է ևս 14 տարի։ Այսինքն՝ սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում՝ Կտրիճ Ներսյանի առաջնորդությամբ, և, ըստ էության, այս ապականոնական վիճակը գիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում»,- ասել է վարչապետը:
![]()