Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի չորրորդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ՝ 2026թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։

Ինչպես հայտնել է ՄԱԿում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, կազմակերպչական կոմիտեն մշակում է Խաղաղաշինության հանձնաժողովի ընթացակարգի կանոնները և աշխատանքային մեթոդները, հաստատում է Հանձնաժողովի օրակարգը, գումարում է հանդիպումներ՝ իր լիազորությունների իրագործման և համապատասխան կազմակերպչական հարցերի կարգավորման նպատակով։

«Հայաստանը պատրաստակամ է իր ակտիվ ներդրումն ունենալ Կոմիտեի կողմից ներառական և կայուն խաղաղության առաջմղմանը նպաստելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ