Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան — «Զանգեր» կոչվող հատվածքում մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ