Նարեկ Կարապետյանին շատ արագ հակադարձեմ․ կառուցվում է նոր, ժամանակակից դպրոց․Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Նարեկ Կարապետյանին շատ արագ հակադարձեմ։
Կառավարությունը ոչ Սյունիքում, ոչ էլ որևէ այլ մարզում դպրոցներ չի փակում։ Ընդհակառակը՝ մի քանի գյուղերի սակավաթիվ աշակերտներով դպրոցների համար կառուցվում է մեկ նոր, ժամանակակից դպրոց, որտեղ երեխաները ունենալու են անվտանգ, գեղեցիկ և կրթական բոլոր չափանիշներին համապատասխան միջավայր։

Աշակերտները նորոգված ճանապարհներով գնալու են նոր դպրոց՝ հարմարավետ և ապահով նոր ավտոբուսներով։ Սա ոչ թե «փակում» է, այլ՝ իրական զարգացման քաղաքականություն։
Իսկ ինչո՞ւ է այդ գյուղերի դպրոցների աշակերտների քանակը տարիների ընթացքում նվազել։

Որովհետև նախկին իշխանությունները զբաղված էին սեփական դղյակների ու հարստությունների կուտակմամբ և ամբողջությամբ մոռացել էին պետության ու ժողովրդի մասին։ Արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիներ ստիպված հեռացել են երկրից։

Եվ հիշեցնեմ՝ այդ նույն իշխանության կազմում Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը, եղել է Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ խորհրդի անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար։
Հետևությունը թողնում եմ ձեզ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ