Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գրեթե 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ է կառուցել, պլանավորվում է արգելապատնեշի երկարությունը հասցնել 200 կիլոմետրի։

Նախատեսվում է նախագիծն ավարտին հասցնել մինչև հաջորդ տարվա ամառ։ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տվյալներով՝ արգելապատնեշի բարձրությունը 4,5 մետր է, որից մոտավորապես մեկ մետրը փշալար է։ Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանն ընդհանուր առմամբ 1300 կիլոմետր է։

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը փակ է ֆիննական իշխանությունների որոշմամբ՝ մինչև հետագա ծանուցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ