Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ աջակցություն է հայտնում Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Ըստ նրա՝ վերջիններս խաղում են նույն դաշտում:

Հոխիկյանը հիշեցնում է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ռազմական հեղաշրջման կոչ էր արել: Նա չի բացառում, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ևս կիսում է այս մոտեցումը:

Հարցադրմանը՝ ինչի է սպասում Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան)՝ 2026 թվականի ընտրությունների՞ն, Մեծ Պահքի՞ն, թե՞ Սուրբ Զատիկին, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետը տեսակետ է հայտնում, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) որոշում կկայացնի՝ հիմք ընդունելով համապատասխան կենտրոնների ցուցումները: Այս համատեքստում նա հիշեցնում է Ռուսաստանի Դաշնությունից ստացված պարգևները:

«Իր վարքով նա ամենամեծ վնասն է հասցնում եկեղեցուն, այնտեղ անառողջ միջավայր է, տեսնում ենք, թե ինչպես են իրենց պահում հոգևորականները: Եկեղեցին դարձել է ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմի ամենամեծ շղթան: Սակայն Գարեգին Բ-ն չի գործում իր կամքով, հետևաբար միանձնյա որոշումներ չի կարող կայացնել»,- ասում է Հոխիկյանը:

Զրուցակցի նկատառմամբ՝ եկեղեցիներում քարոզների փոխարեն հնչում է հակաիշխանական քարոզ. «Մարդիկ գնում են եկեղեցի՝ քարոզ լսելու, բայց լսում են հակաիշխանական ելույթներ»:

Հարցադրմանը՝ ում կաջակցի Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) 2026 թվականին սպասվող ընտրություններին, վերջինս ասում է. «Ռոբերտ Քոչարյանը նրանց համար տղամարդ առաջնորդ է, բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ Սամվել Կարապետյանի նկարը կախված է վեհարանում»:

«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում Հոխիկյանը նաև խոսել է այն մասին, թե ում վրա 2026 թվականի ընտրություններին խաղադրույքը կանի ՌԴ-ն: Փորձագետն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական այլ հարցերի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ