COP17-ը հանրային-մասնավոր համագործակցության արդյունավետ նոր մեխանիզմների ձևավորման հիանալի հնարավորություն է

Հաշվի առնելով բնապահպանական մարտահրավերների ճիշտ հասցեագրման գործում ֆինանսների նախարարների առանցքային դերակատարությունը Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին` UNEA-7-ին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնում է ՇՄ նախարարությունը, UNEA-7-ի շրջանակում նախարար Հովհաննիսյանը մասնակցել է «Ինչու՞ է շրջակա միջավայրի վատթարացման դեմ պայքարը կարևոր գլոբալ ֆինանսական համակարգի ապագայի համար» թեմայով քննարկմանը և հանդես եկել ելույթով՝ ընդգծելով կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը։

Նա նշել է, որ այս ոլորտում առկա մարտահրավերները անմիջական ազդեցություն ունեն տնտեսության, հարկաբյուջետային քաղաքականության և պարտքի կայունության վրա։

Իր խոսքում Վահե Հովհաննիսյանը անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով, որ այն հիանալի հնարավորություն է հանրային-մասնավոր համագործակցության արդյունավետ նոր մեխանիզմներ ձևավորելու համար։

UNEA-ն անցկացվում է երկամյա պարբերականությամբ և համարվում է գլոբալ բնապահպանական քաղաքականության ու օրակարգերի քննարկման բարձր մակարդակի ամենախոշոր հարթակներից մեկը։

UNEA-7-ը նաև COP17-ից առաջ կայանալիք վերջին խոշորագույն բարձրաստիճան միջազգային միջոցառումներից է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ