Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել

Ինչպես հայտնի է դեկտեմբերի 8-ին Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիից ծեծված վիճակում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Միհրան Հակոբյանը:

Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ-ն, քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, դեկտեմբերի 12-ին ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։

Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:

Հիշեցնենք՝ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ