![]()
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է:
Ինչպես հայտնել է քաղաքապետարանը, դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում:
«Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը:
Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։
Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով՝ դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()