CSDP ծառայության մեդալով են պարգևատրվել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության միջազգային և ՀՀ անդամները

Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության անդամների պարգևատրման արարողություն, որի ընթացքում հանձնվել են մեդալներ:

15 երկրից 41 միջազգային առաքելության անդամ, ինչպես նաև Հայաստանից առաքելության 43 անդամ ստացել են Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) ծառայության մեդալը։

«Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի մեր գործընկերներին՝ իրենց անսասան նվիրվածության և աջակցության համար: Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ԵՄ առաքելության բոլոր անդամներին՝ իրենց ծառայության և նվիրվածության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ