![]()
Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ «Վերնիսաժի» մոտ լեհ ֆուտբոլասերները «կոտրում են ամեն ինչ»։
«ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդաիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Լեհ ֆուտբոլասերները Հայաստան էին ժամանել՝ հետևելու Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպմանը, որն ավարտվել է 2։1 հաշվով հայկական թիմի հաղթանակով։
![]()