Քանի՞ օր կաշխատենք 2026 թվականին. աշխատանքային օրացույց

2026 թվականը ունի օրացույցային 365 օր։ Յուրաքանչյուր նոր տարուց առաջ շատերը ցանկանում են իմանալ, թե որոնք են լինելու պաշտոնապես հաստատված ոչ աշխատանքային օրերը:

Ավելի վաղ ներկայացրել ենք տոների ընթացքում ոչ աշխատանքային օրերը։

Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային օրերը սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով՝ ներառելով պետական տոները, հիշատակի և կրոնական օրերը։

2026թ. Հայաստանի կառավարության կողմից հաստատված ոչ աշխատանքային օրերի թիվը կազմելու է 12 օր, որոնցից 3-ը, համընկնում է հանգստյան օրերի հետ: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում աշխատելու ենք 252 օր (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում):

Iravaban.net-ը աղյուսակում ներկայացրել է գալիք տարվա տոնական ոչ աշխատանքային օրերը։

ԱՄՍԱԹԻՎՇԱԲԱԹՎԱ ՕՐՏՈՆ/ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Հունվարի 1ՀինգշաբթիԱմանոր
Հունվարի 2ՈւրբաթԱմանոր
Հունվարի 6ԵրեքշաբթիՍուրբ Ծնունդ
Հունվարի 28ՉորեքշաբթիԲանակի օր
Մարտի 8ԿիրակիԿանանց իրավունքների միջազգային օր
Ապրիլի 24ՈւրբաթՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1ՈւրբաթԱշխատավորների օր
Մայիսի 9ՇաբաթՀաղթանակի օր
Մայիսի 28ՀինգշաբթիՀայաստանի առաջին հանրապետության
հռչակման օր
Հուլիսի 5ԿիրակիՍահմանադրության օր
Սեպտեմբերի 21ԵրկուշաբթիՀայաստանի անկախության տոն
Դեկտեմբերի 31ՀինգշաբթիԱմանոր

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ