ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց

ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց:

Հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է.

1. Առաջարկների բաց հարցման կազմակերպիչ հանդիսացող պատվիրատուն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արմենակյան փ. 127., հեռ. (+374-11) 59-13-88, (+374-11) 59-13-73, (+374-10) 59-12-57, էլհասցե՝ Karapetyan_HG@ena.am, Petrosyan_AK@ena.am) սույնով հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մասնակցելու Առաջարկների բաց հարցմանը՝ պատվիրատուի կարիքների համար 100Ա եռաֆազ քառալար էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային ուղիղ միացման հաշվիչների մատակարարման իրավունքի համար պայմանագրեր կնքելու նպատակով.

2.Առաջարկների բաց հարցման մասնակիցներին ներկայացվող պահանջները և աշխատանքների ու Առաջարկների բաց հարցման ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են Առաջարկների բաց հարցման փաստաթղթերում։ Առաջարկների բաց հարցման հրավերը և մրցութային այլ փաստաթղթերը տեղադրված են պատվիրատուի www.ena.am, ՀՀ ֆինանսների նախարարության www.gnumner.am և www.azdarar.am պաշտոնական կայքերում և հանրամատչելի են յուրաքանչյուրի համար։

3.Առաջարկների բաց հարցման հայտերը ներկայացվում են փակ ծրարներով սույն ծանուցման 1-ին կետում նշված պատվիրատուի հասցեով ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 25-ը՝ ժամը 10:00-ը (տեղական ժամանակ)՝ համաձայն Առաջարկների բաց հարցման փաստաթղթերի պահանջների:

Պատվիրատուն կիրականացնի ծրարների հրապարակային բացման ընթացակարգը 2025 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին (տեղական ժամանակ), սույն ծանուցման 1-ին կետում նշված հասցեում:

Ընթացակարգի անցկացման ժամանակ կարող են ներկա գտնվել Առաջարկների բաց հարցման մասնակիցների ներկայացուցիչները:

4.Սույն հայտարարությունը չի հանդիսանում սակարկությունների անցկացման մասին ծանուցում, գնումների մասնակիցներին ոչ մի իրավունք չի տալիս և չի հանգեցնում պատվիրատուի և ոչ մի պարտականությունների առաջացմանը՝ բացի ծանուցագրում նշված ուղիղ պարտականությունների:

5.Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արփինե Պետրոսյանին:

Առաջարկների բաց հարցման մրցութային փաստաթղթերի փաթեթը ներբեռնել կից հղումով՝ https://www.ena.am/upload/pr1/Hashvichnerpatet.doc:

Հեռ․՝ 011-59-13-73, էլփոստ՝ Petrosyan_AK@ena.am»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ