![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի Մարտունիում հնչեցրած մտքերին:
Վերջինս ասել է, թե մարտունեցիները ստիպված են արտագաղթել՝ լինելով «հողին կպած ու աշխատասեր» մարդիկ:
«Այն, որ մարտունեցիք հողին կպած ու աշխատասեր մարդիկ են, գիտեն բոլորը, բայց այն, որ արտագաղթից խոսում է Թաթոյանը, նորություն է»,- նկատել է Ղազարյանն ու հավելել, որ վերջինս, հավանաբար, հիշողության կորուստ ունի:
Պատգամավորի խոսքով՝ 2008-2018 թվականների ընթացքում Հայաստանից հեռացել է 300 հազար մարդ, որոնց մի մասն էլ մարտունեցիներն են եղել:
«Բա էն ժամանակ չգիտեի՞ր՝ մարտունեցիները աշխատասեր են, ասեիր՝ ո՞ւր եք գնում, ժողովո՛ւրդ, թե՞ Սերժ Սարգսյանը թևեր չէր տվել»,- եզրափակել է Ղազարյանը:
![]()