![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում տեղեկացրել է, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իր անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապատեղեկատվություն տարածել և հնարավոր է կորզել անձնական կամ այլ տվյալներ։
«Խնդրում եմ չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն և հնարավորության դեպքում այդ հաշիվը զեկուցել որպես կեղծ (report)։
Շնորհակալ եմ զգոնության և աջակցության համար»,- գրել է Հակոբյանը:
![]()