Հայաստանը 15.000 էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշվել է, որ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։

Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ այդ քվոտաների բաշխման մանրամասները լրացուցիչ կհրապարակեն։

Պարզաբանելով որոշման մանրամասները՝ նախարարն ասել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 15 հազար էլեկտրոմոբիլ, այդ թվում՝ հիբրիդային էլեկտրոմոբիլ, կարող է Հայաստան ներմուծվել առանց մաքսատուրք վճարելու։ Այդ մեքենաների համար չի վճարվելու նաև ավելացված արժեքի հարկ։

Պապոյանը հիշեցրել է, որ խոսքը գնում է 2024, 2025, 2026 թվականների արտադրության էլեկտրոմոբիլների մասին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել է դեկտեմբերի 11-ին, Մոսկվայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ