![]()
Դեռևս 1 ամիս առաջ լոբբիստական կազմակերպության միջոցով 400,000 դոլար վճարելով Նարեկ Կարապետյանը հարցազրույց տվեց Թաքեր Կարլսոնին։
Թաքեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ Կարլսոնի նման հեղինակավոր քաղաքական մեկնաբանին հարցազրույց տված Նարեկ Կարապետյանը մինչ օրս խուսափում է Պետրոս Ղազարյանին հարցազրույց տալուց։
Այս մասին օրեր առաջ անգամ Պետրոս Ղազարյանն է եթերում հայտնել և հրավիրել է Նարեկին հարցազրույցի։ Թե ինչու է Նարեկը, ով հանրությանը հայտնի է որպես հոպարի բուլկի խուսափում Պետրոս Ղազարյանին հարցազրույց տալուց, առավել քան ակնհայտ է՝ կարող են հնչել հարցեր, որոնց պատասխանները նա չունի կամ չի կարող պատասխանել։
![]()