![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման հրապարակած տեսանյութին, որում 2 ամսական երեխային է վերագրվում ՀՀ պետական պարտքը:
«Ձախ կողմում Նարեն է․ նա 2 ամսական է և, իհարկե, չի գիտակցում, որ իրեն «վերագրում» են 1․655․516 դրամ պետական պարտք։
Աջ կողմում Նարեկն է․ նա էլ չգիտի, որ նույն հաշվարկով Նարեն ունի 3․360․060 դրամ ՀՆԱ՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան «պարտքն» է։
Բայց մենք դա չենք մանիպուլացնում։
Ի տարբերություն նրանց, մենք չենք ընկնում այս պարզունակ թվաբանական խաղերի մեջ։ Պետական պարտքն անհատի պարտք չէ, ինչպես որ ՀՆԱ-ն նրա «սեփականությունը» չէ։ Այն ինչ հիմա փորձում են անել իրենձևովականները պարզապես ժողովրդին մոլորեցնելու հերթական փորձն է։
Պարտքն աշխարհում համադրում են ՀՆԱ-ի հետ, բայց Սամվելի վկաները դա չեն անում, ինչո՞ւ, որովհետև դա իրենց ձեռնտու չէ, քանի որ այդ հարաբերակցությունը Հայաստանում 50 տոկոսից էլ քիչ է, ի տարբերություն շատ զարգացած երկրների` Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, որտեղ այն կամ մոտ է կամ էականորեն գերազանցում է ՀՆԱ-ն։
Մի պարզ հաշվարկ, հարգելի հայրենակիցներ. պատկերացրեք պետությունը անհատ է, որն օրինակ` կարիք ունի 2 մլն դրամ վարկ վերցնելու և իր բնակարանը կոսմետիկ նորոգելու։ Այդ անհատի տարեկան եկամուտը 5 մլն դրամ է և նա գիտի, որ կկարողանա փակել իր պարտքը ու միևնույն ժամանակ վերանորոգված տան մեջ ապրել։ Նույնը պետության դեպքում է։
Հայաստանը պարտքի վճարման խնդիր չունի, և դրա արդյունքները տեսանելի են Հայաստանի բոլոր մարզերում` դպրոցից մինչև մանկապարտեզ և ճանապարհ։ Եթե պետք լինի սա 100 անգամ էլ կասենք, որպեսզի Նարեկը վերջապես հասկանա, բայց փորձը ցույց է տալիս, որ նա չի ուղղվում և չի կարողանում բովանդակություն առաջարկել։
Եթե Նարեկը դեմ է պետական պարտքին, ապա ստացվում է՝ նա դեմ է նաև ճանապարհներ, մանկապարտեզներ և դպրոցներ կառուցելուն։ Այսինքն՝ դեմ է պետության զարգացմանը։
Ու ստացվում է, որ իրականում Սամվելը և Նարեկը մտածում են ոչ թե ժողովրդի մասին, այլ հենց ժողովրդին մանիպուլացնելու»,- գրել է Մանավազյանը:
![]()