Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով  դեկտեմբերի 15-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, ինչպես նաև Չարենցի փողոց համար 1Բ շենքից դեպի Հերացու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ