![]()
Կան պնդումներ, թե Եռաբլուրի ճանապարհը հատուկ են քանդել:
Ի պատասխան այս պնդումների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, փոխգնդապետ և ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը պարզաբանում է հրապարակել՝ տեսանյութով ներկայացնելով կատարվող աշխատանքները:
Վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ վերանորոգման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20–23-ի սահմաններում։
Ըստ նրա՝ Եռաբլուրը մեր Սրբավայրն է, և բնական է, որ այն պիտի մշտապես նորացվի ու խնամված լինի։ Մխիթարյանը նշել է, որ վերջին անգամ Եռաբլուրի ճանապարհի նորոգման աշխատանքներ են կատարվել 90-ականներին, ճանապարհը մաշվել է ու նորոգման կարիք ունի, խոշոր տրավերտինե քարերը փոխարինվել են ավելի փոքրերով, որը, ըստ նրա, կմեծացնի ճանապարհի դիմացկունությունը:
![]()