![]()
ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրել է․
«Մեր ձևով» շարժումը, ինքնահաստատվելու այլ թեմա չգտնելով, մի սրտաճմլիկ տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես փոքրիկ Նարեկն ունի 1.6 մլն դրամ պետական պարտք, ու թե ինչպես է մեծն Սամվել Կարապետյանը մտածում մեր բոլորի մասին:
Եթե նույնիսկ մի պահ հավատանք այս տեսանյութի հեղինակների անկեղծությանը և չմտածենք, որ նրանք ուղղակի ուզում են ահաբեկել հարցից անտեղյակ քաղաքացիներին, առաջին բանը, որ պետք է անենք, տեսնենք, թե Սամվել Կարապետյանն ինչպես է իր բիզնեսները կառավարում առանց պարտքի: Օրինակ`
ՀԷՑ 2024 թվականի հաշվետվություններով` ընկերության պարտքը կազմել է իր տարեկան հասույթի մոտ 75 տոկոսը կամ՝ 142 մլրդ դրամից ավելի, և մեր վճարած հոսանքի վարձի մոտ 6.5 (12.4/189) տոկոսն ուղղվում է այդ պարտքի սպասարկմանը:
Բա եթե պարտք վերցնելն այդքան վատ է, ինչու՞ ես 142 մլրդ պարտք վերցրել, հը՞:
![]()