Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին

Դեկտեմբերի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Խաչատուր Մ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ