ԱԺ է ուղարկվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը ևս մեկ քայլ է ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և արդյունավետ դատավարությունների կազմակերպմանը։

Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախատեսվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով: Բանավոր քննություն կլինի միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ։ Վերաքննիչ բողոքների քննության համար սահմանվել է 6-ամսյա ժամկետ՝ պատճառաբանված որոշմամբ մինչև 4 ամիս երկարաձգելու հնարավորությամբ

Պետական և ՏԻՄ մարմինները չեն կարողանա բողոքարկել այն դատական ակտերը, որոնք վերաբերում են մինչև 300 հազար դրամ տուգանքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ