![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՊԳԿ-ի ներկայացուցիչներ Էրան Ռայզմանին և Սյուզան Մոնսթերմանին։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից Հայաստանի Հանրապետությունն ազատ գոտի ճանաչելու գործընթացի ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն կտա կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ՝ ներկայացնելու Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը։
Ներկայացվել են ՊԳԿ-ի կողմից հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործիքները։ ՊԳԿ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ Կառավարության ձեռնարկած և նախատեսվող քայլերը։
Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ Կառավարությունը շահագրգռված է և պատրաստակամ է աջակցել գործընթացին՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի։
![]()