Սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված. Կտրիճ Ներսիսյանը չի կարող 10 եպիսկոպոսի կարգալույծ անել. տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ մենք 30 տարվա վաղեմության մեր սխալներն ենք ուղղում. հարաբերություններ չէինք զարգացնում այլ երկրների հետ, ինչը բերեց 44-օրյա պատերազմի:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Գերմանիա:

«Հայաստանը պետք է շարունակի իր ճանապարհը դեպի Եվրամիություն: Այս ճանապարհով, որ գնում է ՀՀ իշխանությունը, Ալիևին քարշ տալով խաղաղություն տանելու ճանապարհն է»,- նկատում է նա՝ հավելելով. «Ադրբեջանն ուզում է՝ ՀՀ-ն բարձր մակարդակով խոսի ղարաբաղցիների Ղարաբաղ վերադարձի մասին, որ ինքն էլ հանգիստ փաթեթավորի ադրբեջանցիների վերադարձը ՀՀ, ուզում է կոնֆլիկտը տեղափոխել Հայաստանի տարածք»:

Դավիթ Ստեփանյանն այն համոզմանն է, որ Ռուսաստանը երբեք չի ցանկացել, որ Ղարաբաղը դառնա անկախ կամ Հայաստանի մաս:

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պարբերաբար դարձած հանդիպումներին՝ քաղաքագետը նկատում է. «Մտահոգիչ կլիներ, որ Կոպիրկինը հանդիպեր երիտասարդ քաղաքական գործիչների հետ. Լևոն Տեր-Պետրոսյանը մնացել է անցյալում»:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ ստեղծված աղմուկին, զրուցակիցն ասում է՝ նա չի հեռանում, քանի որ սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված, որը չի սահմանափակվում անձամբ կաթողիկոսի դերակատարմամբ:

«Կաթողիկոսը ՀՀ-ում ներկայացնում է ՌԴ-ի շահերը: Նա հնարավորինս երկար է փորձելու մնալ իշխանության»,- ասում է նա՝ նկատելով. «Կտրիճ Ներսիսյանը չի կարող 10 եպիսկոպոսի կարգալույծ անել»:

Վերջինս կարծում է, որ այս հարցի շուրջ վարչապետի՝ փափուկ ուժի վրա արած խաղադրույքը շատ ճիշտ է:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Ստեփանյանն ասում է. «Մարդ, որ եկել է իշխանության արյան միջոցով և մնացել է արյամբ, անընդհատ ուզում է, որ արյուն թափվի: Ուզում է, որ այն խարանը, որ կա իր վրա, գործող իշխանության վրա էլ լինի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ