Միաբերան գուժում են, որ հեսա-հեսա Ադրբեջանը հարձակվելու է… հասարակությանը սարսափեցնելու նպատա՞կը որն է, կասե՞ք

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կայքերից մեկում «ռազմական փորձագետների» շքերթ է, ու բոլորը միաբերան գուժում են, որ հեսա-հեսա Ադրբեջանը հարձակվելու է։
Էնպիսի տպավորություն է, որ իրենք երեկ են եկել Ադրբեջանից, էդ Ադրբեջանում էլ իրենց տարել են էքսկուրսիա ու հերթով պատմել, թե առաջիկայում ինչ ծրագրեր ունեն, ու ընդհանրապես էս փորձագետներն ավելի շատ բան գիտեն սահմանին տիրող իրավիճակի մասին, քան պաշտպանության նախարարությունն ու ՊԲ-ն։

Որ Ադրբեջանը կարող է նաեւ հարձակվել ցանկացած պահի, նույնիսկ մանկապարտեզի երեխան գիտի, բայց էս ռազմափորձագետների նպատակը ո՞րն է՝ իրենց թունդ տեղեկացվածությու՞նն են ցուցադրում, թե՞ ուզում են ասել՝ իրենք ավելի շատ բան գիտեն, քան ՊՆ-ն ու ՊԲ-ն։
Հնարավոր է, որ ավելի շատ գիտեն։

Բա չիմանա՞նք որտեղից։
Ու մեկ էլ՝ հասարակությանը սարսափեցնելու նպատա՞կը որն է, կասե՞ք։

Կայքերից մեկում «ռազմական փորձագետների» շքերթ է, ու բոլորը միաբերան գուժում են, որ հեսա-հեսա Ադրբեջանը հարձակվելու…

Posted by Լիզա Ճաղարյան on Saturday, June 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ