ՀՀ արտաքին քաղաքական, տնտեսական, անվտանգային մեկուսացման ճեղքումն անհանգստություն է պատճառել որոշ շրջանակների. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրին:

«Հայաստանը ստորագրեց հերթական ռազմավարական գործընկերության փաստաթուղթը՝ այս անգամ Եվրոպայի առաջատար տնտեսություն ունեցող Գերմանիայի հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական և անվտանգային մեկուսացման ճեղքումը, բնականաբար, անհանգստություն է պատճառել որոշ շրջանակների։

Պատճառը պարզ է․ տարիներ շարունակ մեկ կենտրոնից տոտալ կախվածությունը և երկրի շրջափակումը այդ շրջանակների համար եղել են իշխանությունը բռնազավթելու, այն պահելու և անձնական կարողությունները ընդլայնելու հիմնական միջոց։

Այսօր Հայաստանի ցանկացած հաջողություն նրանք համարում են իրենց անձնական անհաջողություն»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ