Ինչ հասնի ասում են՝ «կարող է լևի ես գնում, տղամարդու հետ ես դավաճանում». կատաղի պայքար են տալիս. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը խորացող հարաբերություններ ունի Գերմանիայի հետ, և սա ՀՀ բազմավեկտոր քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա այցին:

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ Հակոբյանը նկատում է. «Ես հիշում եմ, որ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը «եթե»-ներ չէր ասում. «եթե աստղերը այսպես դասավորվեն» ձևակերպումներ չէր անում, շատ վստահ էր իր հաղթանակում, հիմա հույսը դրել է աստղերի վրա: Վստահ եմ, որ Քոչարյանն ու իր նմանները չեն ունենալու կրկին հնարավորություն՝ մեր երկիրը գլորելու անդունդը, որից ուզում ենք բարձրանալ: Նա թքած է ունեցել Հայաստանի վրա: Նա մեր երկրի հետ կապ չունի»:

Պատգամավորի խոսքով՝ եթե Քոչարյանն ասում է, որ ՌԴ-ին անիմաստ, չաշխատող օբյեկտներ է տվել, նշանակում է՝ խոստովանում է, որ Վլադիմիր Պուտինին «քցել» է. «Հայաստանն աղքատանում էր, իրենք միլիարդատեր էին դառնում»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին՝ իշխող ուժի անդամն ընդգծում է. «Հոգևորականն ինչ հասնի ասում է՝ «կարող է լևի ես գնում, տղամարդու հետ ես դավաճանում»․ սա մարդկանց նյարդայնացնում է: Կատաղի պայքար են տալիս պետության և պետության արժեքների դեմ՝ «ոնց կարող է դրոշը դրվի բակում, օրհներգը հնչի պատարագներից առաջ»: Գարեգին Բ-ն չի գնում, քանի որ հիբրիդային պատերազմի օղակ է: Իրավիճակն այն աստիճան է ձեռքից գնացել, որ անգամ ժողով չի կարողանում հրավիրել: Նա հասարակության մեջ էլ չունի վստահություն, դրա համար ասում է՝ ուր է ժողովուրդը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ