Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

 

Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ԵԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ դիլլերների և ֆիզիկական անձանց համար մաքսատուրքից ազատման քվոտաներ չկան, և եթե լինեն նմանատիպ քվոտաներ, ապա դրա մասին կհայտարարեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ