![]()
Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել ազատազրկման մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին ցուցված վիրահատությունը:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել վերջինիս պաշտպանների թիմը:
Նշվում է, որ իրենց դիմումին ի պատասխան՝ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 11.12.2025թ. հայտնել է, որ դիմումը և փաստաթղթերը վերահասցեագրվել են Երևան-Կենտրոն ստորաբաժանում, և առաջարկվել է կազմակերպել Միքայել սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը:
Վերջինիս վիրահատությունը կկազմակերպվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
![]()