![]()
Օրեր շարունակ Araratnews-ն ահազանգում է, որ Մասիսի Նոր Խարբերդ բնակավայրում աղետալի իրավիճակ է ՝ կապված հակասաիտարահիգիենիկ աղետալի վիճակի հետ և պետական, իրավապահ ու համայնքային մարմիններից որևէ արձագանք չկա։
Եվ ահա դրա արդյունքը՝ մեր տեղեկություններով գյուղում խմելու ջրից գրանցվել է թունավորման առաջին դեպքը։
Ստացվում է՝ մարդկանց առողջությունը վտանգված է, ստիպված են ամեն օր շնչել կոյուղաջրերի հոտը, խմել, անձնական հիգիենայի համար օգտագործել թունավոր ջուր, որովհետև ՀՀԿ-ական համայնքապետը հանցավոր անգործության է մատնված, իսկ վարչական ղեկավարից բնակչությունը ոչ մի սպասելիք չկա։
![]()