![]()
Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի օդանավակայաններում այս գիշեր անօդաչու թռչող սարքեր հարձակման վտանգի պատճառով հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը ևս չի կարողացել վայրէջք կատարել ՌԴ մայրաքաղաքում։
![]()