![]()
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության դեկտեմբերի 11-ի նիստում ներկայացրել է «Սևան» ազգային պարկ»-ի տարածքում գտնվող և ապօրինի օտարված գույքերը, որոնք վերադարձվում են Հայաստանի Հանրապետությանը և կցվում տարբեր գերատեսչությունների:
Դրանք պատկանում են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին, Երկրապահ կամավորական միության նախագաh Սասուն Միքայելյանին, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա, ՀՀ նախկին նախագահի օգնական և Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախխկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին («Հարսնաքար»):
![]()