6 ամսով կարգելվի ՀՀ-ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը

2026թ. հունվարի 5-ից մինչև 2026թ. հուլիսի 5-ը ներառյալ ՀՀ-ից ժամանակավոր կարգելվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 11-ի նիստի ժամանակ։

«Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ