ՊՆ-ն հրապարակել է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման հաստիքների թիվը և կարգը

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը:

Ըստ այդմ՝ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հունվարի 5-ը:

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 12-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

  1. ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 10 հաստիք.
  2. օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 2 հաստիք.
  3. խաղային ձևեր՝ 10 հաստիք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ